Կենսահեղուկ

AMD900.00AMD4,000.00

Արագ ներգործող հեղուկ պարարտանյութը հանդիսանում է կենսահումուսի հեղուկ քաշվածքը, որը պարունակում է բույսերի աճի համար անհրաժեշտ սննդանյութեր (սննդատարրեր), միկրոտարրեր, օգտակար միկրոօրգանիզմներ:

Clear

Նկարագրություն

Կենսահեղուկը կենսահումուսի հեղուկ քաշվածքն է, որը պարունակում է բույսերի աճի համար անհրաժեշտ սննդանյութեր, միկրոտարրեր, օգտակար միկրոօրգանիզմներ։ Հեղուկ պարարտանյութն արագ է ներգործում և կարող է օգտագործվել գյուղատնտեսությունում բոլոր տեսակի մշակաբույսերի, բանջարեղենի, դեկորատիվ ու տնային բույսերի, ծաղիկների համար։ Կենսահեղուկն ապահովում է բույսերի հավասարակշռված սնուցում։ Բնականորեն ստացվող միկրոօրգանիզմները որդակոմպոստի հանքային նյութերը փոխակերպում են բույսերին հասանելի նյութերի, որոնք էլ բույսերն ապահովում են կայուն աճի և առատ բերքատվության համար անհրաժեշտ բոլոր սննդատարրերով։


Առավելությունները

 

  • Ակտիվացնում է բույսերի սննդառության բնական ֆիզիոլոգիական գործընթացները
  • Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունն անբարենպաստ եղանակային պայմանների, վնասատուների, հիվանդությունների, ցրտահարությունների և տեղափոխումների նկատմամբ
  • Նպաստում է B խմբին պատկանող վիտամինների, C վիտամինի և հակաբիոտիկների արտադրությանը, որոնք պաշտպանում են բույսերը ֆիտոպաթոգեն բակտերիաներից՝ դրանով իսկ նվազեցնելով ֆունգիցիդների կիրառման անհրաժեշտությունը, բարձրացնում է բերքատվությունը (առնվազն 20%-ով) Արագացնում է բույսերի հասունացումը բնական ճանապարհով (առնվազն 5-8 օրով)
  • Լավացնում է համահոտային հատկանիշները, ճնշում է մի շարք այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են՝ ժանգը, ալրացողը, ֆուզարիոզը, քոսը և այլն
Քիմիական կազմը (չոր նյութի հաշվով)

 

Ազոտ (N)՝<700 մգ/կգ
Ֆոսֆոր (P)՝4,000-15,000 մգ/կգ
Կալիում (K)՝ 20,000-200,000 մգ/կգ
Կալցիում (Ca)՝50,000-200,000 մգ/կգ
Մագնեզիում (Mg)՝10,000-40,000 մգ/կգ
Կուպրում (Cu)՝<400 մգ/կգ
Ցինկ (Zn)՝<990 մգ/կ
Բոր (B)՝ <1200 մգ/կգ
pH՝6,8-8,1

 


Օգտագործումը

Կենսահեղուկը կարելի է օգտագործել  բուսատեսակի աճի ցանկացած շրջանում՝ ոռոգման, սրսկման կամ ցողման միջոցով (անհրաժեշտության դեպքում՝ ցողիչի մեջ լցնելուց առաջ լուծույթը ֆիլտրել)։ Այն կարելի է օգտագործել նաև ջերմոցային և դաշտային մշակաբույսերի պարարտացման համար։

Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է 1 լ կենսահեղուկը նոսրացնել 10 լ ջրում։ Կենսահեղուկով պարարտացումը կարելի է կրկնել յուրաքանչյուր 7-10 օրը մեկ։

Պարունակվող բազմաթիվ օգտակար սննդանյութերի շնորհիվ այն արդյունավետ է նույնիսկ քիչ չափաքանակների դեպքում։

Տերևային սնուցման դեպքում 3-5 լ կենսահեղուկը բավարար է 1000 քառակուսի մետր հողատարածքի պարարտացման համար, սակայն օգտագործման քանակը և հաճախականությունը կախված են բույսի տեսակից և հողի որակից։ Կենսահեղուկը կարելի է համադրել ինսեկտիցիդների և ֆունգիցիդների հետ։ար։

Լրացուցիչ տեղեկություն

ՔաշN/A
Ծավալ

1լ, 5լ, 10լ

Ակնարկներ

Կարծիքներ չկան

Հայտնեք Ձեր կարծիքը “Կենսահեղուկ” -ի վերաբերյալ

Your email address will not be published. Required fields are marked *