Կենսահումուս

AMD230.00AMD4,000.00

Կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների կեղմից օրգանական թափոնների վերամշակման արդյունքում ստացված էկոլոգիապես մաքուր և կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ։

 

Clear

Նկարագրություն

Կենսահումուսն իր ուրույն տեղն է զբաղեցնում օրգանական պարարտանյութերի շարքում։ Այն էկոլոգիապես մաքուր և կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով օրգանական թափոնների վերամշակման արդյունքում։ Այն փխրուն, դուրեկան հոտով սևհողանման զանգված է, որը պարունակում է բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ միկրո- և մակրոսննդատարրեր, ֆերմենտներ, վիտամիններ, հումինաթթուներ և հորմոններ։ Այն հարուստ է միկրոօրգանիզմներով, որոնք առողջացնում են հողը։

 


Առավելությունները

  • Վերակենդանացնում, հարստացնում է հողը և բարելավում կառուցվածքը՝ ավելացնելով դրանում օրգանական զանգվածը
  • Ապահովում է հիմնական սննդատարրերով, ինչպիսիք են՝ ազոտը, ֆոսֆորը և կալիումը, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ մակրո և միկրոտարրերով
  • Պարունակում է մշակաբույսերի և արմատային համակարգի աճի ու զարգացման համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար բակտերիաներ, վիտամիններ, սննդատարրեր, հավելումներ
  • Մեծապես բարձրացնում է բերքատվությունը և լավացնում աճեցված մթերքի համահոտային հատկանիշները
  • Բարելավում է հողի օդաթափանցելիությունը
  • Մեծացնում է հողի՝ ջուր պահելու ունակությունը
  • Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը, կանխում հողի աղակալումը, պնդեցումը և էրոզիան
Քիմիական կազմը

 

Չոր օրգանական նյութեր՝ 56%
Խոնավություն՝30%-50%
Ընդհանուր ազոտ (N)՝2.1-2.5գ/100գ
Ընդհանուր ֆոսֆոր (P)՝0.85-2.0գ/100գ
Կալիում (K)՝0.51-1.72գ/100գ
Կալցիում (Ca)՝8.4գ/100գ
Մագնեզիում (Mg)՝0.67գ/100գ
Սուլֆատ (SO415000 մգ/կգ
pH՝6.6-7.3

 


Օգտագործումը

Կենսահումուսը կարելի է խառնել ծաղկամանի կամ այգու հողին՝ անմիջապես կամ ամբողջ աճի ընթացքում։ Այն կարող է օգտագործվել սածիլների աճեցման, սերմերի նախացանքային մշակման, գարնանային և աշնանային պարարտացման ժամանակ, ինչպես նաև վեգետացիայի ընթացքում՝ սնուցման նպատակով։

1 հա հողի պարարտացման նորմը կենսահումուսով 3,5 – 6 տ է և 4,5-6 տ՝ մեռած հողը վերակենդանացնելու համար։ Գերհագեցնել հողը կենսահումուսով անհնար է ինչքան շատ՝ այնքան լավ։

Տնային բույսերը պարարտացնելու համար անհրաժեշտ է կենսահումուսն ավելացնել հողի մակերեսին։ Նախընտրելի է բույսի շուրջն այն խառնել հողի հետ՝ փխրեցնելով, և ապա՝ ջրել։

Բույսի տեղափոխման ընթացքում անհրաժեշտ է ավելացնել 150-200գ կենսահումուս յուրաքանչյուր փոսիկում՝ յուրաքանչյուր բույսի հաշվով, որը լավ սկիզբ կլինի բույսի աճի և զարգացման համար։


 

Լրացուցիչ տեղեկություն

Քաշ

500գ, 2,5կգ, 5կգ, 40լ

Ակնարկներ

Կարծիքներ չկան

Հայտնեք Ձեր կարծիքը “Կենսահումուս” -ի վերաբերյալ

Your email address will not be published. Required fields are marked *