Նկարագրություն
Կենսահեղուկը կենսահումուսի հեղուկ քաշվածքն է։ Ելակի Կենսահեղուկը մասնագիտացված պարարտանյութ է, որը պարունակում է բույսերի աճի համար անհրաժեշտ սննդանյութեր, միկրոտարրեր, օգտակար միկրոօրգանիզմներ և այլն։ Ելակի Կենսահեղուկն առանձնանում է հումինաթթուների, ֆուլվոթթուների, ամինաթթուների, բորի և կալիումի բարձր պարունակությամբ, որի շնորհիվ ապահովում է ելակի բարձր բերքատվություն և կատարյալ համահոտային հատկանիշներ։ Կենսահեղուկն ապահովում է նաև բույսերի հավասարակշռված սնուցում։
Առավելությունները`
- Հումինա և ֆուլվոթթուներ. նպաստելով սննդանյութերի կլանմանը և հողի կառուցվածքի բարելավմանը՝ բարձրացնում են պտղի որակը, պահունակությունը և լավացնում համահոտային հատկանիշները։
- Ամինաթթուներ. բարձրացնում են հիվանդությունների նկատմամբ բույսի դիմադրողականությունը և սթրեսակայունությունը։
- Բոր. կարևոր է ծաղկման, պտղաբերության և բույսի ներսում շաքարների պատշաճ տեղափոխման համար։ Այն նպաստում է բջջապատերի և ելակի առողջ, անուշաբույր պտուղների ձևավորմանը։
- Կալիում. դարձնում է սննդատարրերը բույսերի համար մատչելի, հեշտացնում է դրանց կլանումը, կարգավորում է ջրի տեղաշարժը՝ ապահովելով բույսերի կայուն աճը, բարձր բերքատվությունն ու որակը։
Բաղադրությունը՝
Հումինաթթուներ՝ 43 – 50 %
Ֆուլվոթթուներ՝ 20 – 25 %
Ամինաթթուներ՝ 7 – 12 %
Օգտագործումը`
Օգտագործելուց առաջ 1լ Կենսահեղուկը նոսրացնել 100լ ջրում։ Կարելի է իրականացնել տերևային և արմատային սնուցում։
Տերևային սնուցում. Գարնանը` վեգետացիայի սկզբից մինչև ծաղկումը` յուրաքանչյուր 7-10-րդ օրը մեկ անգամ և բերքահավաքի ընթացքում 2-3 անգամ` 10-15 օր ընդմիջմամբ:
Արմատային սնուցում. Գարնանը` վեգետացիայի սկզբից մինչև ծաղկումը` յուրաքանչյուր 7-10-րդ օրը մեկ անգամ և պտղագոյացման փուլում՝ 15 օրը մեկ անգամ։
Ակնարկներ
Կարծիքներ չկան