Ինչպես օգտվել կայքից

Ընդհանուր կանոններ

Կայքը պարունակում է տեղեկություններ, այդ թվում՝ նյութեր, փորձաքննության արդյունքներ, հավելվածներ, հոդվածներ, առաջարկներ, լուսանկարներ, որոնք «ՕՌՎԱԿՕ» ընկերության աշխատանքի արդյունք են և հանդիսանում են բացառապես ընկերության սեփականությունը։

Կայքը պարունակում է լոգոտիպեր, որոնք պատկանում են դրանց համապատասխան սեփականատերերին՝ մտավոր սեփականության իրավունքով:

Չի թույլատրվում կայքի բովանդակության արտատպումը, հրապարակումը այլ անձանց և/կամ կազմակերպությունների կողմից՝ առանց «ՕՌՎԱԿՕ» ընկերության կողմից տրված հատուկ համաձայնություն-թույլտվության:

Հեղինակային իրավունքների խախտում բացահայտելու պարագայում ընկերությունը հետամուտ կլինի ՀՀ օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկելու տվյալ անձանց և/կամ կազմակերպությանը:

 

Մեկնաբանություններ գրելու կանոններ

Կայքում գործում են կարծիք կամ մեկնաբանություն հրապարակելու հետևյալ կանոնները.

1․ գրված կարծիքը կամ մեկնաբանությունը պետք է վերաբերի անմիջականորեն տվյալ նյութին,
2․ գրառում հրապարակելիս անհրաժեշտ է հարգալից մոտեցում ցուցաբերել այլ կարծիքների և մեկնաբանությունների նկատմամբ,
3․ ա) վիրավորանք, գռեհիկ բառապաշար կամ արտահայտություններ, ռասայական, կրոնական, էթնիկական պատկանելիության կամ այլ կարգի խտրականություն պարունակող մեկնաբանությունները, բ) դեպի այլ կայքեր կամ նյութեր տանող հղումները, գ) գովազդային, մարքեթինգային բովանդակությունը, դ) անձնական կամ գաղտնի տեղեկությունները կհեռացվեն կայքից՝ առանց հավելյալ նախազգուշացման:

 

Գաղտնիություն

Առցանց գնումներ կատարելիս Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններն օգտագործվում են բացառապես գնված ապրանքի առաքումը կազմակերպելու նպատակով: