Գյուղատնտեսի խորհրդատվություն
Մեր գյուղատնտեսը Ձեր գյուղատնտեսն է
Առողջ, գրավիչ, խնամված և բարձր բերքատվությամբ տնտեսություն ունենալու առաջնային նախապայմանը հողի ճիշտ մշակությունն է, որտեղ կարևորագույն նշանակություն ունի բույսերի գրագետ ընտրությունը, խմբավորումն ու խնամքը:
Մեզ հետ կարող եք վստահ լինել, որ Ձեր տնտեսությունը հուսալի ձեռքերում է:
Մենք առաջարկում ենք գյուղատնտեսական ծառայությունների ամբողջական փաթեթ ՝ ներառյալ.
- մասնագետ-գյուղատնտեսի այց, իրավիճակի գնահատում,
- գյուղատնտեսական խորհրդատվություն, ինչպես կոնկրետ խնդիրներին լուծում տալու համար, այնպես և աճեցվող մշակաբույսի վեգետացիայի ընթացքում ամբողջական ագրոծառայություններ տրամադրելու համար,
- բանջարանոցների, ջերմոցների, ջերմատների, դաշտերի, այգիների հիմնում և խնամք,
- ջերմոցային մշակաբույսերի կառավարում, մասնակցություն տնտեսության վարման պլանավորմանը,
մշակաբույսերի աճին և զարգացմանը նպաստող միջոցառումների համակարգի մշակում և ներդրում, մասնավորապես՝ բույսերի սննդառության ճիշտ համակարգի մշակում, պարարտացման և սնուցումների արդյունավետ համակարգերի կիրառում, - մշակության վայրում հիվանդությունների և վնասատուների կանոնավոր մոնիտորինգ, նույնականացում, դրանց դեմ պայքարի միջոցառումների մշակում և ներդրում,
- բույսերի վնասատուների դեմ պայքարի քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցների վերաբերյալ խորհրդատվություն,
- մշակաբույսերի վիճակի վերահսկողություն և բերքատվությունը բարձրացնելու վերաբերյալ խորհրդատվություն,
- մշակաբույսերի սածիլների աճեցում, խնամք, բուժում, պարարտացում,
- մանրամասն հաշվետվությունների ներկայացում:
Մեր մասնագետները կառաջարկեն կառավարման և լավագույն արդյունք ստանալու օպտիմալ մեխանիզմ, կհոգան Ձեր բանջարանոցների, ջերմոցների, ջերմատների, դաշտերի, այգիների մասին՝ ապահովելով բարձր բերքատվություն և առողջ բերք: