Նկարագրություն

 

Կենսահումուսն իր ուրույն տեղն է զբաղեցնում օրգանական պարարտանյութերի շարքում։ Այն էկոլոգիապես մաքուր և կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով օրգանական թափոնների վերամշակման արդյունքում։ Այն փխրուն, դուրեկան հոտով սևհողանման զանգված է, որը պարունակում է բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ միկրո- և մակրոսննդատարրեր, ֆերմենտներ, վիտամիններ, հումինաթթուներ և հորմոններ։ Այն հարուստ է միկրոօրգանիզմներով, որոնք առողջացնում են հողը։


Առավելությունները
  • Վերակենդանացնում, հարստացնում է հողը և բարելավում կառուցվածքը՝ ավելացնելով դրանում օրգանական զանգվածը
  • Ապահովում է հիմնական սննդատարրերով, ինչպիսիք են՝ ազոտը, ֆոսֆորը և կալիումը, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ մակրո և միկրոտարրերով
  • Պարունակում է մշակաբույսերի և արմատային համակարգի աճի ու զարգացման համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար բակտերիաներ, վիտամիններ, սննդատարրեր, հավելումներ
  • Մեծապես բարձրացնում է բերքատվությունը և լավացնում աճեցված մթերքի համահոտային հատկանիշները
  • Բարելավում է հողի օդաթափանցելիությունը
  • Մեծացնում է հողի՝ ջուր պահելու ունակությունը
  • Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը, կանխում հողի աղակալումը, պնդեցումը և էրոզիան
Քիմիական կազմը

 

Չոր օրգանական նյութեր՝ 56%
Խոնավություն՝30%-50%
Ընդհանուր ազոտ (N)՝2.1-2.5գ/100գ
Ընդհանուր ֆոսֆոր (P)՝0.85-2.0գ/100գ
Կալիում (K)՝0.51-1.72գ/100գ
Կալցիում (Ca)՝8.4գ/100գ
Մագնեզիում (Mg)՝0.67գ/100գ
Սուլֆատ (SO415000 մգ/կգ
pH՝6.6-7.3

 


Օգտագործումը

Կենսահումուսը կարելի է խառնել ծաղկամանի կամ այգու հողին՝ անմիջապես կամ ամբողջ աճի ընթացքում։ Այն կարող է օգտագործվել սածիլների աճեցման, սերմերի նախացանքային մշակման, գարնանային և աշնանային պարարտացման ժամանակ, ինչպես նաև վեգետացիայի ընթացքում՝ սնուցման նպատակով։

1 հա հողի պարարտացման նորմը կենսահումուսով 3,5 - 6 տ է և 4,5-6 տ՝ մեռած հողը վերակենդանացնելու համար։ Գերհագեցնել հողը կենսահումուսով անհնար է ինչքան շատ՝ այնքան լավ։

Տնային բույսերը պարարտացնելու համար անհրաժեշտ է կենսահումուսն ավելացնել հողի մակերեսին։ Նախընտրելի է բույսի շուրջն այն խառնել հողի հետ՝ փխրեցնելով, և ապա՝ ջրել։

Բույսի տեղափոխման ընթացքում անհրաժեշտ է ավելացնել 150-200գ կենսահումուս յուրաքանչյուր փոսիկում՝ յուրաքանչյուր բույսի հաշվով, որը լավ սկիզբ կլինի բույսի աճի և զարգացման համար։


Որտե՞ղ օգտագործել

Գյուղատնտեսություն


Գյուղատնտեսական հողերի, մշակաբույսերի, պտղատու ծառերի, հատապտուղների, սածիլների պարարտացում

Ծաղիկներ


Դեկորատիվ և տնային բույսերի պարարտացում և խնամք

Կանաչապատում


Դեկորատիվ ծառերի պարարտացում, այգիների խնամք և կանաչապատում

 

 


Հետաքրքիր է իմանալ

Հողի բերրիությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է հողում ավելացնել օրգանական նյութերի՝ հումուսի պարունակությունը։ Կենսահումուսն իր մակրո- և միկրոսննդատարրերի հարուստ պարունակությամբ և յուրօրինակ միկրոֆլորայով գերազանցում է գոմաղբին։

1 տ կենսահումուսը սննդատարրերի հարուստ կազմով համարժեք է 7-8 տ գոմաղբին։

 

 


Կալիֆորնիական կարմիր որդեր

Չարլզ Դարվինն առաջինն էր, որն իր նշանավոր գրքի հրատարակությամբ (1881թ․) հանրության ուշադրությանն է ներկայացրել անձրևաորդերի մեծ նշանակությունը օրգանական զանգվածի քայքայման, վերամշակման գործընթացում։ Կալիֆորնիական կարմիր որդերը բարձրորակ որդակոմպոստ արտադրողներ են։ Յուրաքանչյուր որդ օրական արտադրում է իր մարմնի կշռին հավասար կենսահումուս։ Որդերը ջանասիրաբար աշխատում են օրգանական մնացորդները սննդատարրերով հարուստ, գորշ պարարտանյութի վերածելու համար։ Արդյունքում ստացված նյութն ունենում է հողին բնորոշ անուշ հոտ և լավագույն սնունդն է մշակաբույսերի համար:


Բնական և առողջ

Կենսահումուսը բնական ճանապարհով ավելացնում է բույսերում շաքարների, վիտամինների և չոր նյութերի քանակությունը, նվազեցնում է նիտրատների կուտակումը, ինչպես նաև լավացնում բանջարեղենի և մրգի համահոտային հատկանիշները, դարձնում դրանք վիտամիններով հարուստ  և առողջ։

Կենսահեղուկը կենսահումուսի հեղուկ քաշվածքն է, որը պարունակում է բույսերի աճի համար անհրաժեշտ սննդանյութեր, միկրոտարրեր, օգտակար միկրոօրգանիզմներ։ Հեղուկ պարարտանյութն արագ է ներգործում և կարող է օգտագործվել գյուղատնտեսությունում բոլոր տեսակի մշակաբույսերի, բանջարեղենի, դեկորատիվ ու տնային բույսերի, ծաղիկների համար։ Կենսահեղուկն ապահովում է բույսերի հավասարակշռված սնուցում։ Բնականորեն ստացվող միկրոօրգանիզմները որդակոմպոստի հանքային նյութերը փոխակերպում են բույսերին հասանելի նյութերի, որոնք էլ բույսերն ապահովում են կայուն աճի և առատ բերքատվության համար անհրաժեշտ բոլոր սննդատարրերով։


Առավելությունները

 

  • Ակտիվացնում է բույսերի սննդառության բնական ֆիզիոլոգիական գործընթացները
  • Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունն անբարենպաստ եղանակային պայմանների, վնասատուների, հիվանդությունների, ցրտահարությունների և տեղափոխումների նկատմամբ
  • Նպաստում է B խմբին պատկանող վիտամինների, C վիտամինի և հակաբիոտիկների արտադրությանը, որոնք պաշտպանում են բույսերը ֆիտոպաթոգեն բակտերիաներից՝ դրանով իսկ նվազեցնելով ֆունգիցիդների կիրառման անհրաժեշտությունը, բարձրացնում է բերքատվությունը (առնվազն 20%-ով) Արագացնում է բույսերի հասունացումը բնական ճանապարհով (առնվազն 5-8 օրով)
  • Լավացնում է համահոտային հատկանիշները, ճնշում է մի շարք այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են՝ ժանգը, ալրացողը, ֆուզարիոզը, քոսը և այլն
Քիմիական կազմը (չոր նյութի հաշվով)

 

Ազոտ (N)՝<700 մգ/կգ
Ֆոսֆոր (P)՝4,000-15,000 մգ/կգ
Կալիում (K)՝ 20,000-200,000 մգ/կգ
Կալցիում (Ca)՝50,000-200,000 մգ/կգ
Մագնեզիում (Mg)՝10,000-40,000 մգ/կգ
Կուպրում (Cu)՝<400 մգ/կգ
Ցինկ (Zn)՝<990 մգ/կ
Բոր (B)՝ <1200 մգ/կգ
pH՝6,8-8,1

 


Օգտագործումը

Կենսահեղուկը կարելի է օգտագործել  բուսատեսակի աճի ցանկացած շրջանում՝ ոռոգման, սրսկման կամ ցողման միջոցով (անհրաժեշտության դեպքում՝ ցողիչի մեջ լցնելուց առաջ լուծույթը ֆիլտրել)։ Այն կարելի է օգտագործել նաև ջերմոցային և դաշտային մշակաբույսերի պարարտացման համար։

Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է 1 լ կենսահեղուկը նոսրացնել 10 լ ջրում։ Կենսահեղուկով պարարտացումը կարելի է կրկնել յուրաքանչյուր 7-10 օրը մեկ։

Պարունակվող բազմաթիվ օգտակար սննդանյութերի շնորհիվ այն արդյունավետ է նույնիսկ քիչ չափաքանակների դեպքում։

Տերևային սնուցման դեպքում 3-5 լ կենսահեղուկը բավարար է 1000 քառակուսի մետր հողատարածքի պարարտացման համար, սակայն օգտագործման քանակը և հաճախականությունը կախված են բույսի տեսակից և հողի որակից։ Կենսահեղուկը կարելի է համադրել ինսեկտիցիդների և ֆունգիցիդների հետ։

 


Հետաքրքիր է իմանալ

Կենսահեղուկ՝ համալիր քիմիական կազմով և միկրոկենսաբանական տարրերով հարուստ պարարտանյութը ներառում է լուծվող հանքային սննդատարրեր, բույսերի աճի հորմոններ և կարգավորիչներ, միկրոօրգանիզմներ և ազատ ֆերմենտներ, որոնք մեծ նշանակություն և ազդեցություն ունեն բույսերի աճի և բերքատվության վրա։

Կենսահեղուկը կանխում է բույսերի սթրեսը և նպաստում է դրանց արագ վերականգնմանը այնպիսի սթրեսային գործոնների ազդեցությունից հետո ինչպիսիք են բարձր ջերմաստիճանը, երաշտը, մեխանիկական վնասվածքները և այլն։

Կենսահեղուկը բույսերում բարձրացնում է ընդհանուր ազոտի քանակությունը, ինչպես նաև զգալիորեն ազդում է ինչպես դրանց աճի, այդպես էլ բողբոջման, ծաղկման և բերքատվության վրա։

Կենսահեղուկը, սննդատարրերի պարունակության բնական հավասարակշռվածության և կենսաբանական աճի կարգավորիչների օպտիմալ քանակի շնորհիվ, բույսերի արագ աճի խթան է։


Առողջ և համեղ

Կենսահեղուկով պարարտացումը մեծացնում է ելակի տերևների և ծաղիկների քանակը, բույսի ցողունի աճի տեմպերը և ելակի ընդհանուր բերքատվությունը։


Ճիշտ սկիզբ

Ցանքից առաջ սերմերի ծլման ընթացքն արագացնելու, կայուն ծլունակություն ապահովելու, բույսերի հետագա նորմալ աճի և զարգացման համար կարևոր նշանակություն ունի կենսահեղուկի նոսրացված լուծույթում սերմերի նախացանքային մշակությունը: Խորհուրդ է տրվում սերմերը գիշերվա ընթացքում թրջել կենսահեղուկի 1:5 հարաբերությամբ ջրային լուծույթում (100 մլ կենսահեղուկը նոսրացնել 0,5 լ ջրում), 8-12 ժամ անց չորացնել և ցանել առավոտյան: Այն ճիշտ սկիզբ կլինի բույսի համար։

Գրանուլացված կենսահումուսը կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է՝ ստացված մաքուր կենսահումուսից (որդակոմպոստից): Չկան քիմիական հավելումներ։ Արտադրության գործընթացը ներառում է օրգանական զանգվածի որդակոմպոստացումը, որը փոխակերպում է օրգանական նյութերը բարձրորակ, հումուսով հարուստ, գորշ հողանման զանգվածի՝ կենսահումուսի, որն այնուհետև հատիկավորվում է՝ գործընթացներին համապատասխան։ Հատիկները նվազեցնում են որդակոմպոստի ծավալը, հեշտացնում օգտագործումը և պահպանումը, ինչպես նաև իդեալական են դաշտերում մեքենայացված կիրառման համար։


Առավելությունները

 

  • Գորշ գնդաձև հատիկներ 3-5 մմ տրամագծով
  • Բարելավում է հողի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկանիշները
  • Բարձրացնում է հողի օրգանական զանգվածի քանակությունը՝ պահպանելով դրանում այնպիսի միկրոօրգանիզմների աճը, որոնք կարևոր նշանակություն ունեն բույսերի կողմից սննդատարրերի կլանման և առողջ աճի համար
  •  Բարելավում է հողի կատիոնափոխանակման ունակությունը
  • Կարգավորում է հողի pH-ը՝ դարձնելով հողից սննդատարրերի կլանումն ավելի մատչելի, նպաստելով բազմաթիվ մշակաբույսերի լավ աճին
  • Պահպանում է հողի խոնավությունն՝ այդպիսով նվազեցնելով հաճախակի ջրելու անհրաժեշտությունը
  • Չի պարունակում մոլախոտերի սերմեր
  • Դանդաղ քայքայման օրգանական պարարտանյութ է` հիմնական սննդատարրերի կայուն մատակարարմամբ, բույսերի պարարտացման, հողի վերահանքայնացման և միկրոօրգանիզմների բազմազանության ապահովմամբ
Քիմիական կազմը

 

Օրգանական նյութեր՝>65%
Խոնավություն՝25%
Ընդհանուր ազոտ (N)՝2,1-2,8g/100g
Ընդհանուր ֆոսֆոր (P)՝0,80-2,0գ/100գ
Կալիում (K)՝ 0,56-2,0գ/100գ
Կալցիում (Ca)՝ 8,1գ/100գ
Մագնեզիում (Mg)՝0,71գ/100գ
Սուլֆատ (SO417000 մգ/կգ
pH՝6,8-7,1

 

Օգտագործումը

Գրանուլացված կենսահումուսով 1 հա հողի պարարտացման նորմը 2,5 - 5 տ է։ Գերհագեցնել հողը գրանուլացված կենսահումուսով անհնար է ինչքան շատ՝ այնքան լավ։

 

Գրանուլացված կենսահումուսն օգտագործվում է.

  • բույսերի սերմերի կամ տնկանյութի հետ միասին
  • մինչև ցանքը կամ տնկումը, պարարտանյութացրիչով, հետո՝ ավելացնելով հողին
  • վեգետացիայի սկզբնական շրջանում
  • ուշ վեգետացիոն փուլում, երբ բանջարեղենն աճեցված է բաց կամ ծածկած գրունտում
  • տնային բույսերի պարարտացման համար  լցնել ծաղկամանի ողջ մակերեսով
  • այգեգործության և հատապտուղների մշակության մեջ օգտագործելու դեպքում՝ լցնել պտղատու ծառերի կամ հատապտուղների թփերի տակ
  • ելակի կամ ազնվամորու պարարտացման դեպքում` նախքան դրանց տնտեսությունների հիմնումը, պարարտացնել ուշ աշնանը կամ վաղ գարնանը` վեգետացիայի սկզբում

 


 

Կյանք յուրաքանչյուր հատիկում

Գրանուլացված կենսահումուսը կարող է օգտագործվել դաշտերի, պարտեզների, պտղատու այգիների, ջերմոցային բույսերի, դեկորատիվ ծառերի և թփերի, սենյակային բույսերի պարարտացման համար։ Այս պարարտանյութը հարուստ է մակրոտարրերով (ազոտ, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ծծումբ և նատրիում), միկրոտարրերով (ցինկ, բոր, պղինձ, մոլիբդեն, կոբալտ) և ուլտրա-միկրոտարրերով, ինչպես օրինակ՝ յոդով, սելենիումով և այլն։

 

 


 

Որտե՞ղ օգտագործել

Հիանալի է բանջարեղեն/միրգ, խոտաբույսեր աճեցնողների, լանդշաֆտային դիզայներների և տնային այգեպանների համար։

 

«Օրգանոմիքս»-ը կենսաբանորեն ակտիվ, էկոլոգիապես մաքուր օրգանական պարարտանյութ է՝ մակրո- և միկրոտարրերի կոմպլեքս՝ կենսահումուսի, տորֆի և կոմպոստի խառնուրդ։ Չի պարունակում հիվանդածին միկրոօրգանիզմներ ու մոլախոտերի սերմեր և անվտանգ է օգտագործման համար։ «Օրգանոմիքս»-ն արդյունավետ է հողի և բույսերի առողջության, ինչպես նաև բույսերի աճի և մշակաբույսերի բերքատվության համար։

 


Առավելությունները

 

  •  Նպաստում է հողի կառուցվածքի բարելավմանը՝ դարձնելով այն բերրի
  • Պարունակվող օրգանական նյութերի մեծ քանակության շնորհիվ՝ վերակենդանացնում է մեռած հողը
  • Նպաստում է բույսերի արագ ծաղկմանը, արմատային համակարգի աճման գործընթացին, բարձրացնում է ծլարձակման և ծաղկման էներգիան
  • Բարձրացնում է բերքատվությունը և նվազեցնում մշակաբույսերի հասունության ժամկետները
  • Ավելացնում է շաքարների, սպիտակուցների և վիտամինների քանակը
  • Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը և կայունությունը անբարենպաստ եղանակային պայմանների, վնասատուների և հիվանդությունների նկատմամբ
  • Բարձրացնում է բերքատվությունը 25-40%-ով, բարելավում բերքի համահոտային հատկանիշները և որակը
Քիմիական կազմը

 

Օրգանական նյութեր`45-57%
Ընդհանուր ազոտ (N)`2,0-2,4գ/100գ
Ընդհանուր ֆոսֆոր (P)` 0,52-1,1գ/100գ
Կալիում (K)` 0,8-1,7գ/100գ
Կալցիում (Ca)`8,2գ/100գ
Մագնեզիում (Mg)`0,53գ/100գ
Սուլֆատ (SO4)`31000 մգ/գ
pH`6,9-7,6

 


 

Օգտագործումը

«Օրգանոմիքս»-ն օգտագործվում է դաշտային և բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղատու և դեկորատիվ ծառերի, սածիլների և հատապտուղների պարարտացման համար՝ աճի ցանկացած փուլում՝ բաց և փակ գրունտում: Այն կարելի է օգտագործել հիմնական, նախացանքային, ցանքակից պարարտացման, ինչպես նաև բուկլիցի ժամանակ:

«Օրգանոմիքս»-ով հողի մեկ հեկտարի պարարտացման նորմը 3,5-10 տ է:

Մրգատու և դեկորատիվ ծառերի պարարտացման նորմը, ծառի տարիքից կախված, միջինում 3,5-5 կգ է:

Բանջարաբոստանային մշակաբույսերի համար, յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար միջին հաշվով օգտագործվում է 1,5-4 կգ, իսկ յուրաքանչյուր բույսի հաշվով՝ 200-250 գ պարարտանյութ:

 


 

Նոր շունչ՝ Ձեր հողին

Կանաչը Ձեր «առողջության գույնն է»։ Մի՛ մոռացեք պարարտացնել Ձեր այգին՝ նոր շունչ հաղորդելու և այն է՛լ ավելի կանաչ և փարթամ դարձնելու համար։ Օրգանական նյութերով պարարտացված հողում աճեցված միրգն ու բանջարեղենն առողջ կյանքի երաշխիքն են։

4,5-10 տ «Օրգանոմիքս»-ը 1 հա հողատարածքին բավարար է՝ այն վերակենդանացնելու համար։

 


 

Արդյունքներ

Կարտոֆիլի դաշտերն «Օրգանոմիքս»-ով պարարտացման փորձարկման ժամանակ գրանցվել է կարտոֆիլի բարձր ծլունակություն, ուժեղ թփակալում, ցողունի, սաղարթի կատարյալ աճ, հիվանդությունների նկատմամբ դիմացկունության բարձրացում և էականորեն բարձրացնում է բերքի քանակը։

«Սուպեր Միքս»-ը սննդարար, կենսաբանորեն մաքուր աճեցման միջավայր է բոլոր տեսակի սածիլների, բույսերի, դեղաբույսերի, բանջարեղենի, տնային և պարտեզի ծաղիկների համար։ Այն տորֆի, կոմպոստի, կենսահումուսի, պեռլիտի և պեմզայի խառնուրդ է, որը նախատեսված է բույսերին՝ աճի համար անհրաժեշտ սննդատարրերով ապահովելու համար։ Այն չի պարունակում հիվանդածին միկրոօրգանիզմներ և անվտանգ է օգտագործման համար։ Բույսերն ու սածիլները ավելի լավ են զարգանում, երբ սկսում են իրենց աճը ջրաթափանցելի, էկոլոգիապես մաքուր միջավայրում։

Այն արագ չի չորանում, այնպես որ, բույսերի արմատները կարող են կլանել ջուր և խոնավություն իրենց միջավայրից: Արմատներին հասանելի է նաև թթվածինը, ինչը նշանակում է, որ միջավայրը շատ խիտ չէ։


Առավելությունները

 

  • Ունի pH-ի բնական մակարդակ և կնձիկային կառուցվածք
  • Պարունակում է բույսերի աճի համար անհրաժեշտ օրգանական նյութեր, մակրո- և միկրոտարրեր, սննդատարրեր
  • Պահպանում է խոնավությունը՝ խնայելով հաճախակի ջրելու համար անհրաժեշտ գումարը
  • Թեթև է և օդաթափանց այնպես, որ բույսի արմատները կարող են հեշտությամբ կլանել հողում եղած թթվածինը
  • Չի պարունակում հիվանդածին միկրոօրգանիզմներ և անվտանգ է օգտագործման համար
  • Նպաստում է բույսերի արագ աճին:
Քիմիական կազմը

 

Օրգանական նյութեր՝70-83%
Ընդհանուր ազոտ (N)՝ 2200 մգ/լ
Ընդհանուր ֆոսֆոր (P)՝  1200 մգ/կգ
Կալիում (K)՝  3300 մգ/կգ
Կալցիում (Ca)՝17000 մգ/կգ
Մագնեզիում (Mg)՝5800 մգ/կգ
Սուլֆատ (SO42700 մգ/կգ
pH՝6,5-7,6

 


Օգտագործումը

«Սուպեր Միքս»-ն օգտագործվում է այգեգործությունում բոլոր տեսակի տնային և պարտեզային ծաղիկների, ինչպես նաև սածիլների համար:

Սածիլների աճեցման ժամանակ անհրաժեշտ է «Սուպեր Միքս»-ը լցնել համապատասխան թաղարներում, ցանել սերմը և ջրել:

Տնային բույսերը, ծաղիկները կարելի է աճեցնել անմիջապես «Սուպեր Միքս»-ի մեջ կամ տեղափոխել բույսը ավելի պարարտ միջավայր: Հատապտուղները նույնպես կարելի է աճեցնել «Սուպեր Միքս»-ի պատրաստի միջավայրում:

 


 

Սննդատարրերի հաշվարկված քանակություն՝ սածիլների, ծաղիկների և բույսերի համար  

Մենք արդեն հաշվարկել ենք Ձեր սածիլների համար անհրաժեշտ սննդատարրերի քանակը և այն մատուցում ենք որպես «Սուպեր Միքս»՝ աճեցման միջավայր:

Ձեր սածիլները չեն ունենա լրացուցիչ սնուցման կարիք՝ մինչև դրանք հողի մեջ տեղափոխելը։ Նրանք անմիջապես կսնվեն «Սուպեր Միքս»-ում պարունակվող սննդատարրերով։

 

 

 

 

Տորֆը մասամբ քայքայված բուսական մնացորդների տարասեռ խառնուրդ է, որն առաջանում է ջրառատ ու թթվածնի բացակայության պայմաններում։ Այն ոչ թունավոր, բնական, բարձր օդաթափանցելիությամբ և ջուր պահելու հատկությամբ օժտված նյութ է:

Տորֆը կարող է ունենալ թե՛ քայքայվածության տարբեր աստիճանի բույսերի մնացորդային և թե՛ նուրբ ամորֆային կառուցվածք:

Այն պարունակում է հումինաթթուներ, աճի և զարգացման խթանիչներ, ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են բույսերի համար որոշ սննդատարրեր ավելի մատչելի դարձնելու համար։ Տորֆն օժտված է մանրէասպան հատկություններով։ Այն արդյունավետորեն կարող է օգտագործվել որպես ցանկացած տեսակի հողախառնուրդների հիմք՝ նախատեսված սածիլների և դեկորատիվ ծաղիկների աճեցման համար։ Կարող է օգտագործվել ցանկացած հողի ֆիզիկական հատկությունների բարելավման համար:


 

Առավելությունները

 

  •  Բարելավում է հողի կառուցվածքը
  • Հարստացնում է ոչ պարարտ և ավազային հողերը
  • Բարձրացնում է ջրի պահունակությունը թեթև ավազոտ հողերում
  • Պարունակում է բույսերի կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ սննդատարրեր, ինչպիսիք են՝ ազոտը, ֆոսֆորը, կալիումը, կալցիումը, մագնեզիումը և այլ միկրոտարրեր
  • Բարելավում է ծանր կավահողերի ջրաթափանցելիությունը՝ թույլ տալով արմատներին շնչել և աճել
  • Արմատներն ապահովում է անհրաժեշտ էլեմենտներով, ինչպիսիք են՝ ջուրը, օդը և սննդատարրերը
Քիմիական կազմը

 

Օրգանական նյութեր՝  37%
Ընդհանուր ազոտ (N)՝ 3100մգ/լ
Ընդհանուր ֆոսֆոր (P)՝880 մգ/կգ
Կալիում (K)՝ 2000 մգ/կգ
Սուլֆատ (SO4210 մգ/կգ
Կալցիում (Ca)՝ 8600 մգ/կգ
Մագնեզիում՝3600 մգ/կգ
pH՝5-6,5

 


 

Օգտագործումը

Տորֆն օգտագործվում է ցանկացած տեսակի մշակաբույսերի, դեկորատիվ և պտղատու ծառերի, հատապտուղների և սածիլների աճեցման, մուլչապատման և պարարտացման համար:

 

 

 


 

Հետաքրքիր է իմանալ

Տորֆն ունի խոնավությունը կլանելու հատկություն, որը շատ կարևոր է օդի բարձր խոնավությամբ տարածաշրջանների համար։ Տորֆը նվազեցնում է ախտածին մանրէների քանակությունը, ինչը խիստ կարևոր է հատկապես փակ գրունտի դեպքում: Փակ գրունտում բարձր բերք ստանալու համար, հողը ամեն տարի պետք է հարստացվի տորֆով։

 

«Սուպեր կոմպոստ»-ը էկոլոգիապես մաքուր, բնական պարարտանյութ է, որն իրենից ներկայացնում է քայքայված, կոմպոստացված օրգանական նյութերի խառնուրդ։ Այն օգտագործվում է որպես պարարտանյութ՝ հողի կառուցվածքը բարելավելու և սննդատարրերով հարստացնելու նպատակով, ինչպես նաև օգտագործվում է որպես մուլչ` մոլախոտերի աճը կանխելու և հողի խոնավությունը պահպանելու համար։

«Սուպեր կոմպոստ»-ը պարունակում է բույսերի աճի համար խիստ անհրաժեշտ սննդատարրեր, ինչպիսիք են՝ ազոտը (N), ֆոսֆորը (P) և կալիումը (K)։ Այն հարստացնում է հողը նաև այնպիսի միկրոսննդատարրերով, ինչպիսիք են` բորը (B), կոբալտը (Co), պղինձը (Cu), յոդը (J), երկաթը (Fe), մագնեզիումը (Mg), մոլիբդենը (Mo) և ցինկը (Zn), որոնց անհրաժեշտ քանակությունը բույսի աճի և զարգացման համար ավելի փոքր է և երբեմն անտեսվում է տնտեսվարողի կողմից։

 


 

Առավելությունները

 

  • Ավելացնում է հողում օգտակար (հողակազմավորիչ նշանակություն ունեցող) միկրոօրգանիզմների քանակը
  • Նպաստում է հողի վերականգնմանը՝ շնորհիվ կյանքով լի միջավայրի
  • Ապահովում է բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ հիմնական մակրո և միկրո սննդատարրեր
  • Պահպանում է հողի խոնավությունը
Քիմիական կազմը

 

Չոր օրգանական նյութեր՝  49%
Ընդհանուր ազոտ (N)՝  2,4գ/100գ
Ընդհանուր ֆոսֆոր (P)՝ 0,85-1,15մգ/100գ
Կալիում (K)՝ 0.75-1,10գ/100գ
Սուլֆատ (SO420000մգ/կգ
Կալցիում (Ca)՝ 8,3գ/100գ
Մագնեզիում՝3600 մգ/կգ
pH՝7,1-7,4

 


 

Օգտագործումը

«Սուպեր կոմպոստ»-ն օգտագործվում է որպես՝

  • օրգանական պարարտանյութ
    1 հա հողի պարարտացման նորմը «Սուպեր կոմպոստ»-ով 5-12 մ3 է։ «Սուպեր կոմպոստ»-ն օգտագործվում է այգեգործության մեջ՝ բոլոր մշակաբույսերի, ծառերի, հատապտուղների և սածիլների պարարտացման համար։ Յուրաքանչյուր ծառի հաշվով անհրաժեշտ է 5-12 լ «Սուպեր կոմպոստ», 1 հա կարտոֆիլի դաշտի պարարտացման նորմը 5-10 մ3 է։
  • հողի բարելավիչ
    «Սուպեր կոմպոստ»-ը որպես խոնավություն պահպանող մուլչ օգտագործելու դեպքում կիրառման գործընթացը նույնն է, ինչ ցանկացած այլ մուլչի կիրառման համար․ անհրաժեշտ է ծածկել հողի մակերեսը բույսի, ծառի կամ թփի բնի շուրջը՝ 2-5 սմ շերտով։ Ինչպես և մյուս օրգանական մնացորդներից ստացված մուլչը, այդպես էլ «Սուպեր կոմպոստ»-ը ժամանակի հետ կքայքայվի՝ պարարտացնելով հողը։ Պարարտ և բերրի հող ունենալու համար անհրաժեշտ է ընդամենն ավելացնել դրանում «Սուպեր կոմպոստ»-ի քանակը՝ տարվա մեջ 1-2 անգամ։ 
  • խոնավությունը պահպանող մուլչ
    «Սուպեր կոմպոստ»-ը որպես հողի բարելավիչ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է ցանքի ժամանակ հողը փորել 2-6 սմ խորությամբ, ավելացնել «Սուպեր կոմպոստ»՝ խառնելով հողի հետ։ Ծաղիկները, բույսերը և այն ամենն, ինչ կաճեցնեք  «Սուպեր կոմպոստ»-ով պարարտացված հատվածում կլինեն ավելի փարթամ և բերրի։
0
    0
    Your Cart
    Your cart is emptyReturn to Shop