Գրանուլացված կենսահումուս

AMD1,000.00AMD2,700.00

Կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ՝ ստացված մաքուր կենսահումուսի (որդակոմպոստ) հատիկավորումից: 

SKU: GB Category:

Նկարագրություն

Գրանուլացված կենսահումուսը կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է՝ ստացված մաքուր կենսահումուսից (որդակոմպոստից): Չկան քիմիական հավելումներ։ Արտադրության գործընթացը ներառում է օրգանական զանգվածի որդակոմպոստացումը, որը փոխակերպում է օրգանական նյութերը բարձրորակ, հումուսով հարուստ, գորշ հողանման զանգվածի՝ կենսահումուսի, որն այնուհետև հատիկավորվում է՝ գործընթացներին համապատասխան։ Հատիկները նվազեցնում են որդակոմպոստի ծավալը, հեշտացնում օգտագործումը և պահպանումը, ինչպես նաև իդեալական են դաշտերում մեքենայացված կիրառման համար։


Առավելությունները

 

  • Գորշ գնդաձև հատիկներ 3-5 մմ տրամագծով
  • Բարելավում է հողի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկանիշները
  • Բարձրացնում է հողի օրգանական զանգվածի քանակությունը՝ պահպանելով դրանում այնպիսի միկրոօրգանիզմների աճը, որոնք կարևոր նշանակություն ունեն բույսերի կողմից սննդատարրերի կլանման և առողջ աճի համար
  •  Բարելավում է հողի կատիոնափոխանակման ունակությունը
  • Կարգավորում է հողի pH-ը՝ դարձնելով հողից սննդատարրերի կլանումն ավելի մատչելի, նպաստելով բազմաթիվ մշակաբույսերի լավ աճին
  • Պահպանում է հողի խոնավությունն՝ այդպիսով նվազեցնելով հաճախակի ջրելու անհրաժեշտությունը
  • Չի պարունակում մոլախոտերի սերմեր
  • Դանդաղ քայքայման օրգանական պարարտանյութ է` հիմնական սննդատարրերի կայուն մատակարարմամբ, բույսերի պարարտացման, հողի վերահանքայնացման և միկրոօրգանիզմների բազմազանության ապահովմամբ
Քիմիական կազմը

 

Օրգանական նյութեր՝>65%
Խոնավություն՝25%
Ընդհանուր ազոտ (N)՝2,1-2,8g/100g
Ընդհանուր ֆոսֆոր (P)՝0,80-2,0գ/100գ
Կալիում (K)՝ 0,56-2,0գ/100գ
Կալցիում (Ca)՝ 8,1գ/100գ
Մագնեզիում (Mg)՝0,71գ/100գ
Սուլֆատ (SO417000 մգ/կգ
pH՝6,8-7,1

Օգտագործումը

Գրանուլացված կենսահումուսով 1 հա հողի պարարտացման նորմը 2,5 – 5 տ է։ Գերհագեցնել հողը գրանուլացված կենսահումուսով անհնար է ինչքան շատ՝ այնքան լավ։

Գրանուլացված կենսահումուսն օգտագործվում է.

  • բույսերի սերմերի կամ տնկանյութի հետ միասին
  • մինչև ցանքը կամ տնկումը, պարարտանյութացրիչով, հետո՝ ավելացնելով հողին
  • վեգետացիայի սկզբնական շրջանում
  • ուշ վեգետացիոն փուլում, երբ բանջարեղենն աճեցված է բաց կամ ծածկած գրունտում
  • տնային բույսերի պարարտացման համար  լցնել ծաղկամանի ողջ մակերեսով
  • այգեգործության և հատապտուղների մշակության մեջ օգտագործելու դեպքում՝ լցնել պտղատու ծառերի կամ հատապտուղների թփերի տակ
  • ելակի կամ ազնվամորու պարարտացման դեպքում` նախքան դրանց տնտեսությունների հիմնումը, պարարտացնել ուշ աշնանը կամ վաղ գարնանը` վեգետացիայի սկզբում

Լրացուցիչ տեղեկություն

Ծավալ

1լ, 5լ

Ակնարկներ

Կարծիքներ չկան

Հայտնեք Ձեր կարծիքը “Գրանուլացված կենսահումուս” -ի վերաբերյալ

Your email address will not be published. Required fields are marked *